ԱՄՆ գրոհն Իրանի միջուկային օբյեկտների դեմ հարված էր միջուկային զենքի չտարածման ռեժիմին և ամբողջ միջազգային անվտանգության համակարգին, ինչպես նաեւ կասկածի տակ է դնում Միջուկային
զենքի չտարածման պայմանագրի (ՄԶՉՊ) արդյունավետությունը։
Այս մասին հայտնել է Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին Մոսկվա ժամանելուն պես՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների նպատակով։
«ԱՄՆ գրոհն Իրանի միջուկային օբյեկտների վրա կասկածի տակ է դրել Միջուկային զենքի
չտարածման պայմանագիրը, խաթարել միջուկային զենքի չտարածման ռեժիմը եւ բացասական հետեւանքներ կունենա միջազգային անվտանգության համար։
Եվ սա այն մտահոգությունն է, որն այժմ արտահայտել են շատ երկրներ»,- ասել է նա Իրանի պետական հեռուստառադիոընկերության եթերում։
ՄԶՉՊ-ի համաձայն՝ պայմանագիրն ստորագրող երկրների միջուկային օբյեկտները պետք է գտնվեն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) պաշտպանության ներքո։

