Լյուքսեմբուրգի Մեծ դուքս Հենրին ուրբաթ օրը հրաժարվել է գահից՝ հօգուտ իր որդու՝ Գիյոմի, հաղորդում է Associated Press-ը։
70-ամյա Հենրին 25 տարի ծառայել է Եվրոպայի սրտում գտնվող փոքրիկ դքսությանը՝ կատարելով հիմնականում խորհրդանշական դեր։ 43-ամյա Գիյոմը կթագադրվի ուրբաթ օրը, ապա կդիմավորի հանրությանը Մեծ Դքսության պալատի պատշգամբում՝ թագավորական ընտանիքի ուղեկցությամբ։
Հենրին հրաժարվել է գահից՝ դեղին քարից կառուցված և սրածայրերով ու կռածո երկաթե ճաղերով զարդարված մեծ դքսության պալատում տեղի ունեցած արարողության ժամանակ։ 43-ամյա Գիյոմը շուտով կթագադրվի և երդում կտա Լյուքսեմբուրգի սահմանադրությանը՝ Պատգամավորների պալատի՝ դքսության խորհրդարանի 60 ընտրված անդամների առջև։
Նոր Մեծ Դուքսը հանրությանը կդիմավորի կենտրոնական հրապարակին նայող պատշգամբից՝ իր ընտանիքի հետ միասին, այդ թվում՝ կնոջ՝ բելգիական ծագումով կոմսուհի Ստեֆանի դը Լաննոյի, և որդիների՝ 5-ամյա արքայազն Չարլզի և 2-ամյա արքայազն Ֆրանսուայի հետ։
Նախատեսվում է, որ արարողություններին կմասնակցեն Նիդեռլանդների և Բելգիայի թագավորական ընտանիքների անդամները։
Ուրբաթ օրը ավելի ուշ նոր Մեծ Դուքսը կկազմակերպի հանդիսավոր երեկո հյուրերի, այդ թվում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի համար։ Շաբաթավերջին Գիլյոմը կկատարի իր ավանդական շրջագայությունը երկրով մեկ, որը կավարտվի կիրակնօրյա պատարագով Լյուքսեմբուրգի Նոտր Դամ տաճարում արքեպիսկոպոս Ժան-Կլոդ Հոլերիխի հետ։

