Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հայտարարում է «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի հիմնական դասընթացի ութերորդ հոսքի ընդունելության մասին

Ուսումնառության տևողությունն է 2 ամիս։ Դասընթացները տեղի են ունենալու Հայաստանի Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում (ՀՀ, ք. Երևան, Մելիք-Ադամյան 2)` շաբաթական երկու օր՝ 18.30-ից մինչև 21.00։

Դպրոցում ուսումնառությունն անվճար է։

Դպրոցի դիմորդների համար սահմանված են հետևյալ պարտադիր չափանիշները՝
• Տարիքը՝ 18-ից 40 տարեկան,
• Բարձրագույն կրթություն (ուսանող կամ շրջանավարտ)։

Դպրոցի ունկնդիրների ընտրությունը կիրականացվի երեք փուլերով՝ դիմումների փաթեթի ուսումնասիրություն, գրավոր քննություն և հարցազրույց։
Օտար լեզուների իմացությունը կդիտարկվի որպես առավելություն։

Դիմումի փաթեթը ներառում է՝

• Դիմում-հայտ,
• Ինքնակենսագրություն (CV),
• Անձնագրի էլեկտրոնային պատճեն,
• Դիպլոմ (առկայության դեպքում),
• Օտար լեզուների իմացությունը հավաստող վկայականների էլեկտրոնային պատճեններ (առկայության դեպքում),
• Կրթական կամ հասարակական-քաղաքական այլ ձեռքբերումները հավաստող վկայականների էլեկտրոնային պատճեններ (առկայության դեպքում)։

Անհրաժեշտ փաստաթղթերը ուղարկել schoolrpa@gmail.com էլեկտրոնային հասցեին (առցանց դիմում հայտը լրացնելուց հետո):
Թերի դիմում հայտերը ընդունելության հանձնաժողովի կողմից ՉԵՆ ԴԻՏԱՐԿՎԵԼՈՒ։

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2025 թվականի հոկտեմբերի 17-ը։

Դասընթացը հաջողությամբ ավարտած ունկնդիրները կստանան համապատասխան հավաստագիր:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք գրել էլեկտրոնային փոստի հասցեին:

Առցանց դիմում-հայտի հղումը կցված է։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով