Հրդեհ Դավթաշենի գերեզմանատան մոտակայքում. 4 մարտական հաշվարկ է մեկնել

Հուլիսի 29-ին՝ ժամը 12։13-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 1-ին թաղամասում՝ գերեզմանատան մոտակայքում, այրվում է խոտածածկույթ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Ըստ նախնական տվյալների այրվում է խոտածածկույթ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով