Պեկինում ընթացող ԱՄՆ ներկայացուցիչների և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գործընկերների հանդիպումները բավականին արդյունավետ են։ Այս մասին մայիսի 14-ին հայտարարել է ամերիկացի ձեռնարկատեր և միլիարդատեր Իլոն Մասկը։
«[Հանդիպումներն անցել են] հիանալի։ Շատ դրական արդյունքներ կան»,- լրագրողների հետ զրույցում նրա խոսքերն է մեջբերում CNN հեռուստաալիքը։
Մասկն այս կերպ է պատասխանել բանակցությունների ընթացքը գնահատելու և Վաշինգտոնի ձեռք բերած արդյունքները նկարագրելու խնդրանքին։

