Մշտապես աչքի եք ընկել բացառապես իշխանահաճո որոշումներ կայացնելու վարքագծով.Սամվել Կարապետյանը դիմել է Արմեն Դանիելյանին

Գործարար, բարերար Սամվել Կարապետյանն «Արմավիր» ՔԿՀ-ից նամակով դիմել է դատավոր Արմեն Դանիելյանին, որին մակագրվել էր իր կալանքի դեմ վերաքննիչ բողոքը։

Կարապետյանը նամակում նշել է, որ դատավորը մշտապես աչքի է ընկել բացառապես իշխանահաճո որոշումներ կայացնելու վարքագծով։

«Գտնում եմ, որ պաշտպանիս՝ Արմեն Ֆերոյանի ներկայացրած հատուկ վերանայման բողոքի քննության ելքը Ձեր նախագահությամբ ի սկզբանե կանխատեսելի է, ուստի նրա բողոքը հետ եմ վեցնում»,- նամակում նշել է Կարապետյանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով