Մոսկվան ակնկալում է, որ Երևանը և Բաքուն գործնական քայլեր կձեռնարկեն «3+3» ձևաչափով հանդիպման համար. Զախարովա

Մոսկվան ակնկալում է, որ Երևանը և Բաքուն գործնական քայլեր կձեռնարկեն «3+3» ձևաչափով հանդիպման համար: Այս մասին ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք մեր հայ և ադրբեջանցի գործընկերներից գործնական քայլեր ենք ակնկալում՝ «3+3» ձաչափով երկրների արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների հաջորդ հանդիպման վայրի և ամսաթվերի վերաբերյալ արագ համաձայնեցման համար», — ասել է Զախարովան։

Նրա խոսքով՝ 3+3 տարածաշրջանային համագործակցության հարթակը լավ հարթակ է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման և Հարավային Կովկասին վերաբերող այլ թեմաների քննարկման համար։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով