Ոչ թե պետականացում, այլ սովորական, ցուցադրական հաշվեհարդար. Ինչու է կապիտուլյանտի վարչախումբը փորձում խլել էլ. ցանցը հենց հիմա
Այսօր առավոտյան վարչապետի պաշտոնը զբաղեցնող սուբյեկտը գրառում է կատարել, թե իբր ՀԷՑ-ի «պետականացման» ծրագիրը շուտով կյանքի կկոչվի։ Դա բառացիորեն նշանակում է խլել սեփականությունը մեկ անձից, ով տարիներ շարունակ ներդրումներ է արել՝ արդիականացնելու էներգետիկ համակարգը, նվազեցնելու կորուստները, բարելավելու սպասարկումը, և հնարավոր մաքսիմալ էժան արժեքով հոսանքը հասցի հայ ժողովրդին:
Այս քայլը չունի ոչ մի տնտեսական նպատակ, այս քայլը հստակ քաղաքական վրեժի դրսևորում է՝ ուղղված Սամվել Կարապետյանի դեմ։ Մարդու, ով համարձակվեց պաշտպանել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, համարձակվեց խոսել՝ առանց վախենալու։ Դրա համար է, որ սկսել են՝
• Սկզբում՝ վարկաբեկման արշավ։
• Հետո՝ քրեական գործ, կալանավորում, հարկային բեսպրեդել
• Այժմ էլ ուղիղ հարձակում մասնավոր սեփականության վրա։
Սա պետականացում չէ։ Սա իշխանության կողմից գործադրվող քաղաքական հաշվեհարդարի չքողարկված, դասական օրինակ է։
Որևէ լուրջ տնտեսական պատճառաբանություն չկա։ Ոչ մի օրենք չի խախտվել։ Ոչ մի հանրային դժգոհություն չկա «ՀԷՑ»-ի գործունեությունից, բացի իշխանության կողմից գեներացվող կեղծ պրոպագանդայից։ Ընդհակառակը՝ կառավարման տարիների ընթացքում «Տաշիր» խումբը ներդրել է հարյուրավոր միլիոնավոր դոլարներ ենթակառուցվածքների վերազինման համար։ Իսկ այսօր փորձում են այդ ամենը խլել՝ պարզապես հողատուի քմահաճույքից ելնելով:
Սա ուղիղ ազդակ է բոլոր ներդրողներին. եթե Հայաստանում արտահայտում եք անկախ կարծիք՝ կարող են ձեզանից խլել ամեն ինչ։
Ի՞նչ է լինելու հետո.
• Ներդրողները կհեռանան։
• Էներգետիկ համակարգը նորից կընկնի անկայունության մեջ։
• Ժողովուրդը՝ կմնա բարձր սակագների, վատ սպասարկման եւ էլ ավելի խոցելի տնտեսության առջև։
Իշխանությունը պատժում է բոլորին, ովքեր չեն ծալվում ու չեն լռում։ Եվ պատժում է ո՛չ թե օրենքով, այլ բեսպրեդելով։
Բայց չի ստացվելու։
Ո՛չ քաղաքական հետապնդումները, ո՛չ սեփականության բռնազավթումները չեն լռեցնելու նրանց, ովքեր սատարում են պետականությանը, բանակին, Արցախին, Եկեղեցուն ու այն Հայաստանին, որը վաղն է գալու և լինելու առանց նիկոլ:

