Ռուսաստանից Ուկրաինա են վերադարձվել 1 212 զոհված զինվորների մարմիններ։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի համակարգող շտաբը, հաղորդել է УНИАН-ը։
Ռուսաստանի նախագահի օգնական եւ Ուկրաինայի հետ բանակցություններում երկրի պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին հաստատել է զոհված զինվորների մարմինների փոխանակման մեկնարկը՝ համաձայն Ստամբուլի պայմանավորվածությունների։
«Կիեւին է հանձնվել 1 212 զինվորի մարմին, Ռուսաստանին վերադարձրել են 27 զոհված մարտիկ»,- նշել է նա, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստին»։

