Չեմ տեսել երկրի ղեկավար, ով նման բառապաշար է կիրառում Եկեղեցու վերաբերյալ. Ռոբերտ Ամստերդամ

Ես իմ 45 տարվա պրակտիկայում չեմ տեսել երկրի ղեկավար, ով նման բառապաշար է կիրառում Եկեղեցու վերաբերյալ, ինչ Փաշինյանը։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է գործարար Սամվել Կարապետյանի փաստաբան Ռոբերտ Ամստրդամը։

«Փաշինյանը եկեղեցու մասին այնպիսի բառապաշարով է խոսում, որը դուրս է կառավարման կանոններից»,– ասել է Ռոբերտ Ամստերդամը։

Հիշեցնենք, որ երեկ ժամը 18։00-ից քննվում է գործարար, բարերար Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու հարցը։ Նիստն ընդմիջվեց կեսգիշերն անց՝ ժամը 02։00-ին, ու շարունակվեց այսօր՝ ժամը 15։00-ից։ Այժմ 4 ժամ է՝ դեռ քննությունը շարունակվում է։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով