Ռուսաստանի և Չինաստանի միջև առանց վիզայի ռեժիմի ներդրումը լավ նորություն է և կնպաստի երկու երկրների ժողովուրդների միջև բարեկամության և համագործակցության ամրապնդմանը։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը՝ մեկնաբանելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագիրը, համաձայն որի՝ չինացի քաղաքացիները փոխադարձության սկզբունքով մինչև 2026 թվականի սեպտեմբերի 14-ը կկարողանան մինչև 30 օր ժամկետով առանց վիզայի մուտք գործել Ռուսաստան։
«Սա լավ նորություն է։ Չինական կողմը հավատում է, որ դա էլ ավելի կամրապնդի տարբեր ոլորտներում երկու ժողովուրդների միջև բարեկամությունը, ինչպես նաև կնպաստի երկկողմ փոխանակումներին և համագործակցությանը», — նշել է արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը։
Ինչպես ընդգծել է դիվանագետը, «չինական կողմը անկեղծորեն ողջունում է այն, որ Ռուսաստանից ավելի շատ ընկերներ կօգտվեն նոր ռեժիմից՝ ՉԺՀ այցելելու համար, ինչպես նաև անհամբերությամբ սպասում է, թե երբ չինացի քաղաքացիները կօգտվեն առանց վիզայի ռեժիմից՝ Ռուսաստանում ճանապարհորդելու համար»։
Երկուշաբթի օրը հրապարակվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագիրը, համաձայն որի՝ ՉԺՀ քաղաքացիները փոխադարձության սկզբունքով մինչև 2026 թվականի սեպտեմբերի 14-ը կկարողանան մինչև 30 օր ժամկետով առանց վիզայի մուտք գործել Ռուսաստան։

