Չինաստանի ԱԳՆ-ն ողջունում է ռուս-ամերիկյան հարաբերությունների բարելավումը

Չինաստանի իշխանությունները կողմ են ռուս-ամերիկյան հարաբերությունների բարելավմանը։ Այս մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը։

«Չինաստանը ողջունում է Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև կոնտակների պահպանումը, նրանց միջև հարաբերությունների բարելավումը», — ընդգծել է նա ճեպազրույցի ժամանակ։Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օգոստոսի 15-ին մեկնել է Ալյասկա, որտեղ հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումից զատ քննարկելով ռուս-ամերիկյան հարաբերությունները:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով