Պուտինն Իրանի նախագահի հետ կքննարկի իրավիճակը Մերձավոր Արեւելքում. Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ կքննարկի իրավիճակը Մերձավոր Արեւելքում, ինչպես նաեւ երկկողմ հարաբերությունների հարցերը, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։

«Առաջին հերթին երկկողմ ռուս-իրանական հարաբերությունները»,- ասել է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին, թե որոնք են լինելու Իրանի նախագահի հետ Պուտինի գալիք բանակցությունների թեմաները։

Պեսկովի խոսքով՝ Մոսկվան եւ Թեհրանը շատ սերտ հարաբերություններ ունեն ամենատարբեր ոլորտներում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով