ՌԴ-ն հրադադարի ապահովման համար պահանջում է ուկրաինական զորքերի դուրսբերումը. Reuters

Ուկրաինական դիվանագիտական ​​աղբյուրը Reuters-ին հայտնել է, որ Ստամբուլում ընթացող բանակցություններում ռուսական պատվիրակությունն անընդունելի պահանջներ է ներկայացնում։

Ըստ աղբյուրի՝ Ռուսաստանի պայմաններն անիրատեսական են և դուրս են գալիս ավելի վաղ քննարկված բոլոր պահանջների սահմաններից։

Մասնավորապես, ինչպես նշել է գործակալության աղբյուրը, ռուսական պատվիրակությունը հրադադարն ապահովելու համար պահանջում է, որ Ուկրաինան դուրս բերի  զորքերը իր տարածքից։

Աղբյուրը հավելել է, որ ռուսական պահանջները ներառում են նաև այլ անընդունելի պայմաններ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով