Մենք այդ որոշումը կայացնելիս հաշվի ենք առնելու մեր հասարակության դիրքորոշումը, ինչպես նաև մեր քաղաքական ուժերի դիրքորոշումը։ Այս մասին այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք մտադիր է մայիսի 21-ից հետո, երբ իր լիազորությունների ժամկետը լրանա, նորից առաջադրվել Արցախի նախագահի պաշտոնում:
Նա ընդգծեց, որ այս պահին առաջադրվել-չառաջադրվելու հետ կապված հստակ որոշում չունի:
Ինչ վերաբերում է հնչով հայտարարություններին, թե արցախցիները պատերազմի ժամանակ չեն կռվել, թողել փախնել են, Շահրամանյանն ասաց. «Մենք հայտարարել ենք, որ դա պառակտիչ գործողություններ են, ներազգային արանջատումներ են դրանով հրահրում»:

