«Տաշիր գրուպ»-ի քրեական վարույթով կա 2 կալանավորված, որոնց նկատմամբ էլ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություններ են տարվել դատարան: Այս մասին հայտնեցին ՔԿ-ից:
«4 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում):
Կա 2 կալանավորված, 2-ի նկատմամբ էլ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել դատարան»,- հաստատեցին ՔԿ-ից:
Հիշեցնենք, որ երեկ հաղորդել էինք, որ Քննչական կոմիտեն խուզարկություն է իրականացրել
«Տաշիր գրուպի» գլխավոր գրասենյակում:

