Փլուզում Գյումրու բնակարաններից մեկում. կա տուժած

Դեկտեմբերի 6-ին՝ ժամը 14:17-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գյումրի քաղաքի Գ. Նժդեհի փողոցի թիվ 10 շենքի բնակարաններից մեկի պատշգամբը փլուզվել է. կա տուժած:

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բնակարանի վերանորոգման աշխատանքների ժամանակ տեղի է ունեցել պատշգամբի հատակի փլուզում. քաղաքացի Ֆ. Հ.-ն (ծնված 1988 թ.) մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:

Փրկարարները սահմանազատել են վտանգավոր հատվածը և ապամոնտաժել պատշգամբը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով