Քամու հետևանքով Լոռու և Գեղարքունիքի որոշ հատվածներում վնասվել են մեքենաներ, գազատար խողովակներ, տապալվել ծառեր

Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 22:53-ից սկսած, Լոռու և Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ ուժեղ քամու հետևանքով Վանաձոր քաղաքում, Տաշիր-Ստեփանավան, Վանաձոր-Դիլիջան և Մարտունի-Սևան ավտոճանապարհներին վնասվել են թիթեղներ, ավտոմեքենաներ, գազատար խողովակներ, էլեկտրական լարեր և տապալվել են ծառեր:

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ և օպերատիվ խումբ։ Փրկարարներն իրականացրել են սահմանազատման, թիթեղների ապամոտնաժման, տապալված ծառերի մասնատման և ավտոճանապարհներից հեռացման աշխատանքներ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով