Մոսկվան փոխում է խաղադրույքը. Քոչարյանի փոխարեն՝ Թևանյան

Հայաստանում քաղաքական դաշտում տեղի ունեցող զարգացումները նոր թափ են ստանում։ Ըստ քաղաքական դաշտում շրջանառվող վերլուծությունների և տարբեր աղբյուրներից ստացված տեղեկությունների՝ Մոսկվան, կարծես, որոշել է փոխել իր խաղադրույքը՝ Ռոբերտ Քոչարյանի փոխարեն ուշադրությունն ուղղելով Անդրանիկ Թևանյանի և նրա «Մայր Հայաստան» դաշինքի վրա։

Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքն ու նրա շուրջ համախմբված ուժերը վերջին տարիներին գրեթե դադարել են ազդել ներքաղաքական օրակարգի վրա։Քոչարյանի թիմը դժվարությամբ է կողմնորոշվում ներկայիս բարդ աշխարհաքաղաքական և ներքին իրավիճակում։

Այդ ֆոնին, Անդրանիկ Թևանյանը, որպես երիտասարդ և համեմատաբար նոր դեմք՝ իր համախոհներով կարողացել է որոշակի աշխուժություն բերել ընդդիմադիր դաշտ։ Նրա ղեկավարած «Մայր Հայաստան» դաշինքն արդեն ունի ներկայացվածություն Երևանի ավագանիում և նշմարելի ազդեցություն քաղաքային օրակարգի ձևավորման վրա։Թևանյանը, լինելով հռետորապես ակտիվ, ընդդիմադիր կեցվածք ունեցող քաղաքական գործիչ, փորձում է համատեղել քաղաքական փորձը՝ նոր քաղաքական տեխնոլոգիաների կիրառմամբ։ Նրա վարքագիծը հստակորեն տարբեր է Քոչարյանի՝ ավելի պահպանողական, անցյալում խարսխված մոտեցումներից։ Այս փոփոխությունը կարող է լինել նաև արտաքին դերակատարների հետաքրքրության արդյունք։

Քոչարյանը, ով տարիներ շարունակ համարվել է Մոսկվայի հիմնական քաղաքական գործընկերը Հայաստանում՝ դուրս է մղվում առաջատար դիրքերից։ Այս գործընթացին նպաստել են ինչպես նրա քաղաքական թիմի արդյունավետության պակասը, այնպես էլ հասարակական աջակցության նվազումը։

Քաղաքագիտական շրջանակներում դիտարկվում է սցենար, ըստ որի՝ եթե առաջիկա ընտրություններում Քոչարյանի թիմը չկարողանա վերակենդանացնել իր դիրքերը, ապա նրա հավաքած «մի քանի տոկոս» ձայները փաստացի կանցնեն Անդրանիկ Թևանյանի ղեկավարած ուժին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով