Նիդեռլանդներն Ուկրաինային հետախուզական անօդաչու սարքեր կմատակարարի

Նիդեռլանդները նախատեսում է Ուկրաինային մատակարարել 42,6 մլն եվրո արժողությամբ հետախուզական անօդաչու սարքեր։

Հոկտեմբերի սկզբին պաշտպանության նախարարը հայտնել էր, որ Նիդեռլանդները 400 միլիոն եվրո կտրամադրի Ուկրաինային՝ որպես երկրի համար անօդաչու թռչող սարքեր մշակելու գործողությունների ծրագրի մաս: Նրա խոսքով՝ այդ պլանի շրջանակում Նիդեռլանդներն ու Ուկրաինան միասին կաշխատեն ժամանակակից անօդաչու թռչող սարքերի մշակման և հաջող նախատիպերի արտադրությունն արագացնելու ուղղությամբ։ Դրանց գրեթե կեսը կմշակվի Նիդեռլանդներում։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով