Ուկրաինան եւ ՌԴ-ն սկսել են փոխանակել զոհված զինվորների մարմինները

Ռուսաստանից Ուկրաինա են վերադարձվել 1 212 զոհված զինվորների մարմիններ։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի համակարգող շտաբը, հաղորդել է УНИАН-ը։

Ռուսաստանի նախագահի օգնական եւ Ուկրաինայի հետ բանակցություններում երկրի պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին հաստատել է զոհված զինվորների մարմինների փոխանակման մեկնարկը՝ համաձայն Ստամբուլի պայմանավորվածությունների։

«Կիեւին է հանձնվել 1 212 զինվորի մարմին, Ռուսաստանին վերադարձրել են 27 զոհված մարտիկ»,- նշել է նա, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստին»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով