Աննա Հակոբյանի վերջին տեսանյութը, որտեղ նա երկու սովորական ֆեյսբուքյան մեկնաբանության հիման վրա աղմուկ է բարձրացնում, թե իբր իր կյանքին սպառնում են, ոչ այլ ինչ է, քան արհեստականորեն հորինված շոու։
Խոսելով ընտանեկան բռնությունից ու իրավապահներից պաշտպանություն մուրալով՝ նա փորձում է Հայաստանի հեղինակության թեման մեջբերել, մինչդեռ իրականում նրա և նրա ամուսնու քաղաքականության պատճառով պետության վարկանիշն ու հեղինակությունն արդեն վաղուց զրոյացված են։
Այստեղ կիրառվում է հանրային մանիպուլյացիայի և «զոհի կերպար» մտնելու պարզունակ տեխնիկա, որը, սակայն, լիովին անարդյունավետ է.
Արհեստականորեն ստեղծվում է վտանգված կնոջ կերպար, որպեսզի հասարակության մոտ քննադատությունը փոխարինվի խղճահարությամբ։
Սոցցանցային սովորական հայհոյանքները ներկայացվում են որպես «սպանության սպառնալիք», որպեսզի ցանկացած օբյեկտիվ քննադատություն պիտակավորվի որպես հանցագործություն։
Սեփական օրակարգը դոմինանտ դարձնելու և հանրային ընկալումները մանիպուլացնելու ակնհայտ ճիգեր, որոնք հասարակության կողմից միանգամից ընկալվում են որպես կեղծիք։
Սա սովորական PR-տրյուկ է, որով փորձ է արվում սեփական անձի շուրջ արհեստական կարևորություն ստեղծել։ Սակայն հայ հասարակությունն ունի բավարար ինքնապաշտպանական ինստինկտ՝ նման էժանագին մանիպուլյացիաներին չտրվելու և իրականությունը կեղծիքից տարբերելու համար։
Լրագրող՝ Աննա Կարապետյան

