Արման Ծառուկյանը մարզվում է Ծաղկաձորում և մենամարտ կանցկացնի Երևանում

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը սկսել է պատրաստվել առաջիկա մենամարտին: Այդ մասին հայ մարտիկը հայտնել է սոցցանցերում՝ հրապարակելով տեսանյութ Ծաղկաձորից: «Մարզումային ճամբար: Օր առաջին»,- տեսանյութին կից գրել է Արման Ծառուկյանը: Օգոստոսի 1-ին Ծառուկյանը Երևանում կմասնակցի Hype մրցաշարին ու գրեփլինգի կանոններով կմրցի հնդիկ ֆիթնես-բլոգեր Անկիտ Բայանպուրիայի հետ, հաղորդում է կազմեկրպության մամուլի ծառայությունը: Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Արման Ծառուկյանը UFC-ում ռևանշ մենամարտ է անցկացնելու բրազիլացի Չարլզ Օլիվեյրայի հետ: Սպասվում է, որ մենամարտը տեղի կունենա սեպտեմբերի 19-ին Լոս Անջելեսում կայանալիք UFC 331 մրցաշարում։ Ծառուկյանը և Օլիվեյրան մենամարտել են նաև 2024 թ. ապրիլի 13-ին Լաս Վեգասում կայացած UFC 300 մրցաշարում, որտեղ հայ մարտիկը հաղթել է միավորներով։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով