Kartsiq.am-ը մեկնարկում է նոր վերլուծական հաղորդում՝ VECTOR

Ուրախ ենք տեղեկացնել, որ  Kartsiq.am YouTube-ի ալիքում մեկնարկում է նոր հաղորդում՝ «VECTOR», որը վարելու է Հայկ Դերզյանը։

«VECTOR»-ը լինելու է մի հարթակ, որտեղ կհնչեն կարծիքներ, գաղափարներ ու գնահատականներ։ 

Այստեղ մեր հրավիրյալ հյուրերը՝ փորձագետներ, քաղաքական գործիչներ, վերլուծաբաններ և մշակույթի ներկայացուցիչներ, կկիսվեն իրենց մտքերով և տեսակետներով՝ Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականության, հասարակական գործընթացների և մեր առջև կանգնած մարտահրավերների մասին։

Մենք վստահ ենք, որ հաղորդման ձևաչափը նոր թարմություն և խորություն կհաղորդի տեղեկատվական դաշտին։ 

«VECTOR»-ը ոչ թե պարզապես հարցազրույցների շարք է լինելու, այլ վերլուծական հարթակ, որտեղ փորձելու ենք հասկանալ իրականության պատճառահետևանքային կապերը և մատուցել այն Ձեզ՝ անկեղծ, ուղիղ և առանց ավելորդ աղմուկի։

 

Շուտով կտեսնեք առաջին թողարկումը։ 

Հետևեք մեզ, բաժանորդագրվեք Kartsiq.am ալիքին և միացեք քննարկումներին։

 «VECTOR»-ը ուղենիշ է նրանց համար, ովքեր ուզում են մտածել, հասկանալ և գնահատել։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով