Զելենսկի. Ուկրաինան պատրաստ է օգնել Հայաստանին Եվրոպայի հետ կապերի առաջմղման գործում

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է «անկեղծ երախտագիտություն Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին»՝ Ուկրաինայի Անկախության օրվա առթիվ հղված շնորհավորանքների համար։«Մենք երախտապարտ ենք Ուկրաինայի Անկախության օրվա կապակցությամբ նրանց ջերմ շնորհավորանքների համար։ Մեր երկու երկրների միջև բարձր մակարդակի երկխոսությունն այժմ ակտիվացել է։Հուսով ենք, որ դրան կհետևի ավելի սերտ համագործակցություն նաև այլ մակարդակներում և բազմաթիվ ոլորտներում։ Հայ ժողովուրդը վստահորեն շարժվում է դեպի Եվրոպայի հետ ավելի սերտ կապեր, և Ուկրաինան ողջունում է այս ընտրությունն ու պատրաստ է աջակցել ամենուր, որտեղ դա հնարավոր է», — նշել է Զելենսկին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով