Ո՞վ է ՔԿՀ-ում կшխված տղամարդը, ինչո՞ւ են մյուս կալանավորները հացադուլ հայտարարել

Այսօր առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 11:20-ի սահմաններում նշված քրեակատարողական հիմնարկի ծառայողները 1-ին հարկի թիվ 1 կարանտինային խցում հայտնաբերել են կալանավորի կախված դին։

Ըստ Շամշյանի՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում բավականին լարված է։ Նաև մի քանի կալանավորներ ու դատապարտյալներ հայտարարել են հացադուլ։

Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանից փորձել ճշտել, թե ինչ է տեղի ունեցել, ո՞րն է հերթական նման դեպքի պատճառը։

Ի պատասխան մեր հարցի՝ Նավիկյանը նշեց. «Մարտի 17-ին՝ ժամը 11.00-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կարանտինային խցում հայտնաբերվել է ս.թ. մարտի 13-ին կալանավորված, 1973թ․ ծնված անձը՝ կախված վիճակում»։

Այլ մանրամասներ մեզ չհայտնեցին, և հարցերը, թե ինչն է եղել տղամարդու ենթադրյալ ինքնասպանության պատճառը, ինչու են մյուս կալանավորները հացադուլ հայտարարել, ինչ է արվում նման դեպքերը կանխելու համար, մնացին անպատասխան։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով