Փաշինյա՛ն, արի ձեռքս ձեր գրպանը մտցնեմ, մի՛ կլպեք ժողովրդին, թե չէ Պռոշյանից և Քասախից ձայն չեք տանի. Պռոշյանցի

ՏԿե փոխնախարար Արմեն Սիմոնյանն այսօր՝ ապրիլի 28-ին, ընդունել է Քոսախ ու Պռոշյան համայնքների բնակիչներին՝ այդ գյուղերի տրանսպորտի հարցի թեմայով:

Հիշեցնենք, որ այս գյուղերի բնակիչները պահանջում են վերականգնել Երեւանն իրենց գյուղերին կապող թիվ 25 և 59 ավտոբուսային երթուղիները:

Պռոշյանի բնակիչներից Սերգո Մուրադյանը լրագրողների հետ զրույցում նշեց. «Վերջին անգամ, երբ մենք փակեցինք Երեւան-Աշտարակ ճանապարհը, մեզ ասացին, որ ապրիլի 25-ին պետք է հանդիպենք, Ճիշտն ասած ակնկալիքներ կային, բայց երեկ ոչ աշխատանքային օրով քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որին մենք դեմ ենք: Այժմ մեծ ակնկալիքներ չունեմ, բայց այսօր մեզ հետ լինելու է ազգային հերոս Վահագն Ասատրյանի անվան վերականգնողական կենտրոնի տնօրենը:  Չեմ ակնկալում լավ պատասխան, բայց Աստված է լինի մեր բոլորիս, մեր ժողովրդի սրտով:

Եթե մենք գոհացուցիչ պատասխան չստանանք, մեզ հետ միասին բողոքի ձայն են բարձրացնելու տարբեր մարզերի բնակիչներ, մեծ խմբով»,-ասաց նա:

Սերգո Մուրադյանի խոսքով, այժմ «Մուլտի Տրանսի» նոր միկրոավտոբուսները եւ ավելի թանկ են, եւ ավելի կարճ երթուղով են սպասարկելու ու գյուղեր չեն մտնելու:

«Ես գալիս եմ այն եզրահանգմանը, որ ևս մեկ անգամ մտնում են ժողովրդի գրպանը, ավել բեռ են ավելացնում մեր ժողովրդին»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ  Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պետությունը չի մտնում մարդկանց գրպանը, այդ ձեռքը, որ տեսնում եք ձեր գրպանում, դա ձեր ձեռքն է ձեր գրպանում, քանի որ այդ գումարները հենց ժողովրդի վրա է ծախսվում, Պռոշյանի բնակիչն ասաց. «Ես այսպես կպատասխանեմ, Նիկոլ Փաշինյան, արի կողքս կանգնի, ես իմ ձեռքը ձեր գրպանը մտցնեմ։ Այսօր ամենից անում են ժողովրդին կլպելու համար: Սա մենակ սոցիալական հարց չէ, բայց ամեն ինչը գալիս է հենց քաղաքական ղեկավարներից: Այսօր, եթե մենք դրական պատասխան չստացանք, արդեն բոլոր խնդիրները մեկտեղ՝ թանկացումներ, տրանսպորտ, արդեն քաղաքական դաշտով ենք մտնելու: Մեզ կմիանան բազմաթիվ կուսակցություններ, բազմաթիվ ուժեր:

Եթե այս հարցին դրական լուծում չտա, երկու համայնքում՝ Պրոշյան և Քասախ, ինքը ընդհանրապես ձայնը կորցնում է»:

Բողոքի ակցիաները սկիզբ էին առել դեռ ապրելի 5-ից։ Պռոշյան և Քասախ համայնքների բնակիչները մինչ այս օգտվում էին թիվ 25 և 59 երթուղին սպասարկող ավտոբուսներից՝  Երևան հասնելու համար վճարելով 150 դրամ։ Հիմա Երևանի քաղաքապետարանը որոշել է, որ ավտոբուսները չեն հասնելու այդ համայնքներ։ Նոր երթուղին սպասարկելու է «Մուլտիտրանսպորտ» ընկերությունը, ուղեվարձը լինելու է 250 և 200 դրամ։ Բացի այս, ինչպես ավելի վաղ ներկայացրել էին բնակիչները, նոր երթուղին սպասարկելու է ընդամենը 7 կմ՝ իրենց համայնքներից հասնելով մինչև Աջափնյակ վարչական շրջանում գտնվող հայտնի  Ֆիզիկայի ինստիտուտ,  վերջին ավտոբուսը  նախատեսված է ժամը 19։30-ին։ Նախկին երթուղու վերջին կանգառը եղել է Հաղթանակի զբոսայգու մոտ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով