Դավիթ Մինասյանը շնչահեղձություն ունի, եղունգները սկսել են սևանալ. տեղափոխել են «Նաիրի» ԲԿ

Դավիթ Մինասյանը շնչահեղձություն ունի, եղունգները սկսել են սևանալ. տեղափոխել են «Նաիրի» ԲԿ:

Այս մասին այսօր՝ ապրիլի 3-ին, լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը:

«Երեկ կեսօրին պաշտպան Էլբակյանը այցելել էր Դավիթին, նկատել էր, որ լավ չի զգում իրեն, գլխացավեր ու շնչահեղձություն ունի: Երեկոյան ուշ ժամի նորից այցելեցինք, էլի գանգատներ ուներ: Առավոտյան մեզ տեղեկացնում են, որ իրեն Աբովյան ՔԿՀ են տեղափոխել, պատճառը՝ մեզ հասած տեղեկություններով, իբր ուսման հետ կապված հարցերն են ուզում կարգավորել, բայց դա այն դեպքում, երբ մենք 2 օր է ահազանգում ենք, որ տեղափոխեն հիվանդանոց, վիճակը լավ չէ:

«Աբովյան» ՔԿՀ-ում ինքնազգացողությունը վատացել էր, տեղափոխեցին Աբովյան բժշկական կենտրոն, այնտեղից էլ տանում են «Նաիրի» ԲԿ:

Ֆիքսել եմ, որ Դավիթի եղունգները սկսել էր սևանալ, տանում են «Նաիրի» ԲԿ, քանի որ ինքը այնտեղ է վիրահատությունները անցել, ինչպես նաև վերջին հետազոտություններն ու ստացիոնալ բուժումը»,- նշել է նա:

Անդրադառնալով Վերաքննիչ բողոքին՝ Լուսինե Մարտիրոսյանը նշել է, որ այն երևի այսօր կհասնի Վերաքննիչ դատարան, սպասում են մակագրությանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով