Երևանից դեռևս արձագանք չի եղել Հայաստանից լոլիկի ներմուծումը սահմանափակելու ՌԴ որոշման վերաբերյալ, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ոչ, չի եղել»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանի կողմից արձագանք եղել է լոլիկի ներմուծումը սահմանափակելու ՌԴ որոշման վերաբերյալ։

