Իրանի շուրջ տեղի ունեցող վերջին իրադարձություններով պայմանավորված՝ անվտանգության նկատառումներից ելնելով ժամանակավորապես դադարեցվել են Իրանի տարածքով իրականացվող Բաքու-Նախիջևան-Բաքու ավտոբուսային ուղևորափոխադրումները։
Իրանում ստեղծված իրավիճակի պատճառով փետրվարի 28-ին չեն իրականացվի ժամը 19:00-ին և 20:00-ին նախատեսված Բաքու-Նախիջևան, ինչպես նաև 21:00-ի Բաքու-Շարուր ավտոբուսային ուղևորափոխադրումները։ Չեղարկվել են նաև Նախիջևանից Բաքու (ժամը 15:30, 16:30 և 17:30) և Շարուրից Բաքու (ժամը 16:30) ուղղություններով նախատեսված ուղևորափոխադրումները։
Իրանա-ադրբեջանական սահմանով բեռնատար տրանսպորտային միջոցների անցման հետ կապված խնդիրներ չեն նկատվում և որևէ սահմանափակում չի մտցվել։

