Հարգելի՛ հետևորդներ, վերջին շրջանում մեր խմբագրությունն ստանում է բազմաթիվ ահազանգեր «Բեսթ Լայֆ» բժշկական կենտրոնի աշխատանքի վերաբերյալ։ Քաղաքացիները բողոքում են մատուցվող ծառայությունների ցածր որակից, անպատասխանատու վերաբերմունքից և պետպատվերի շրջանակներում անվճար հասանելի ծառայությունների տրամադրման հետ կապված լուրջ խնդիրներից։
Առավել մտահոգիչ է այն փաստը, որ անգամ տարեց քաղաքացիները, ովքեր օրենքով և կառավարության որոշումներով պետք է օգտվեն անվճար բուժօգնությունից, բախվում են խոչընդոտների և անտարբերության։
Այսօր մենք փորձեցինք կապ հաստատել «Բեսթ Լայֆ»-ի տնօրինության հետ՝ ստանալու պարզաբանումներ կուտակված դեպքերի վերաբերյալ, սակայն աշխատանքային ժամին բժշկական կենտրոնում ոչ ոք չգտնվեց, ով կկարողանար պատասխանել մեր հարցերին։ Տնօրինությունն առկա չէր, իսկ պատասխանատու անձանցից որևէ մեկը հասանելի չէր։
Սա ոչ այլ ինչ է, քան բացահայտ անպատասխանատվություն և ոչ հարգալից վերաբերմունք քաղաքացիների նկատմամբ։
Մենք շարունակում ենք ուսումնասիրել դեպքերը։ Արդեն վաղը կփորձենք կրկին կապ հաստատել հաստատության ղեկավարության հետ՝ ներկայացնելով բոլոր անուններն ու փաստերը։
Սիրելի՛ քաղաքացիներ, եթե դուք ևս բախվել եք «Բեսթ Լայֆ» բժշկական կենտրոնում անօրինականությունների, ոչ պատշաճ բուժօգնության կամ պետպատվերի մերժման դեպքերի, խնդրում ենք գրել մեզ անձնական նամակով կամ մեկնաբանություններում։
Ձեր ձայնը պետք է լսելի լինի։
#ԲեսթԼայֆ #Առողջապահություն #Բողոք #Անպատասխանատվություն #Հայաստան #Պետպատվեր

