Իրանում հայտարարել են, որ երկրի հրթիռային ծրագիրը ներառված չէ ԱՄՆ-ի հետ բանակցություններում

Իրանի հրթիռային ծրագիրը ներառված չէ Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցությունների օրակարգում։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային՝ ընդգծելով, որ երկիրը չի պատրաստվում կողմերի հետ քննարկել այս հարցը։

«Իրանի պաշտպանական ու հրթիռային ներուժի հարցը բացարձակապես չի եղել մեր բանակցությունների մաս և երբևէ քննարկման առարկա չի դառնա որևէ կողմի հետ»,— ճեպազրույցի ժամանակ նշել է դիվանագետը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով