Արման Թաթոյանի հետ քաղաքական որևէ համագործակցություն չունեմ և չեմ ունեցել. Սերժ Սարգսյան

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանի հետ քաղաքական որևէ համագործակցություն չունեմ և չեմ ունեցել, այս մասին դատարանի բակում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով այն քննադատություններին, որ Արման Թաթոյանն իր կառավարման ժամանակ պաշտոններ է զբաղեցրել:

Ավելի վաղ Արման Թաթոյանը ևս հերքել էր իր քաղաքական նախաձեռնության և Սերժ Սարգսյանի միջև կապը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով