Ռուսաստանն Ադրբեջանի տարածքով հացահատիկի հերթական խմբաքանակն է ուղարկել Հայաստան

Ադրբեջանի տարածքով տարանցվող ռուսական հացահատիկի հերթական խմբաքանակն է ուղարկվել Հայաստան։

Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, 7 վագոնից բաղկացած բեռնատար շարժակազմը տեղափոխում է ընդհանուր առմամբ 488 տոննա հացահատիկ:
Ըստ սահմանված երթուղու՝ բեռը նախ կհասնի Բյոյուք-Քեսիկ երկաթուղային կայարան, որտեղից էլ Վրաստանի տարածքով կուղևորվի դեպի Հայաստան։
Նշվում է, որ մինչ այժմ Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով տարանցիկ ուղարկվել է ավելի քան 23 հազար տոննա հացահատիկ, ինչպես նաև ավելի քան 700 տոննա պարարտանյութ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով