«Մենք իրար հետ կանգնած խոսում էինք, եկավ հայհոյեց, պատասխանը ստացավ, ես իրանից վատ տղա չեմ, դու իրանից վատ տղա չես», — ահա այսպես արտահայտվեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, երբ իր հայհոյելուց հետո բերման ենթարկվեց «Համահայկական ճակատ» կուսակցության նախագահ Արսեն Վարդանյանը:
Հիշեցնենք, որ ԱԺ-ի մոտ այսօր հավաքվել էին «Համահայկական ճակատ» շարժման անդամները` ղեկավար Արսեն Վարդանյանի գլխավորությամբ, որպեսզի լինեն իրենց մարտական ընկերների, որդեկորույս ծնողների և անհետ կորած զինվորների հարազատների կողքին։

