Ապրիլի 19-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժին է դիմել Երևանի բնակիչ Ա․ Ե․-ն և հայտնել, որ իրենց շենքի բակում իր 9-ամյա երեխայի հետ խաղացող երեխայի մայրիկը, ով բնակվում է մոտակայքում, հարվածներ է հասցրել իր երեխայի դեմքին
Տեղում Ա․ Ե․-ն ոստիկաններին հայտնել է, որ նույն օրը ժամը 19։00-ի սահմաններում Եղիշե Թադևոսյան փողոցում իր 9-ամյա որդու հետ ֆուտբոլ խաղալու ժամանակ վիճաբանել է խաղի մասնակից մեկ այլ երեխա, որի ժամանակ վերջինիս ծնող՝ ոմն Հռիփսիմեն միջամտել է երեխաների վիճաբանությանը և մի քանի անգամ ապտակել է իր տղային և քաշել ականջից՝ պատճառելով ֆիզիկական ցավ։
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ ոմն Հռիփսիմեի անձը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ։

