Ավիացիոն անվտանգության եվրոպական գործակալությունը զգուշացրել է Մերձավոր Արևելքի օդային տարածքում սպառնալիքների մասին

Ավիացիոն անվտանգության եվրոպական գործակալությունը (EASA) նախազգուշացրել է ավիաընկերություններին շարունակել խուսափել Իրանի, Իրաքի և Լիբանանի օդային տարածքով թռիչքներից, ինչպես նաև ցուցաբերել առավելագույն զգուշություն Մերձավոր Արևելքի մնացած հատվածով թռչելիս, հաղորդում է CBS News-ը:

Իր թարմացված տեղեկագրում կարգավորող մարմինը նշել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի ռեժիմի կայունությունը երկարաժամկետ հեռանկարում մնում է անորոշ, և պահպանվում է իրավիճակի լարվածության կտրուկ սրման վտանգը:

EASA-ն հայտնել է, որ սահմանափակումների վերաբերյալ հանձնարարականի ժամկետը երկարաձգում է մինչև հուլիսի 8-ը, այն դեպքում, երբ նախկինում նախազգուշացման գործողության ժամկետ էր սահմանված մինչև հուլիսի 1-ը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով