Փաշինյան․ Ծառուկյանի առյուծի մահվան հանգամանքները կդառնան քննության առարկա

Գագիկ Ծառուկյանի մասնավոր կենդանաբանական հավաքածուի հետ կապված միջադեպը, երբ կենդանին Երևանյան կենդանաբանական այգի տեղափոխելու ժամանակ սատկել է, չի մնա ոլորտային կառույցների ուշադրությունից դուրս։ Այս հավաստիացմամբ հուլիսի 9-ին Կառավարությունում կայացած ճեպազրույցում հանդես եկավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ինչ վերաբերում է կենդանիների հետ կապված իրավիճակին, եթե կա մարդ, որը պետք է դրա համար պատասխանատվություն կրի, նա կկրի այն։ Որքան ինձ հայտնի է, այս միջադեպի առնչությամբ արդեն քննություն է նշանակվել», — նշեց Փաշինյանը։

Քնեցված էգ առյուծին տեղափոխում էին պետական կենդանաբանական այգի՝ ապօրինի որսի վերաբերյալ քրեական գործի շրջանակում, որով քաղաքական գործչի տնից որպես իրեղեն ապացույց առգրավվել էին 3 առյուծ, 1 վագր և տարբեր կենդանիների ու թռչունների 190 խրտվիլակ։ Ավելի ուշ Երևանի կենդանաբանական այգու վարչակազմում ցավով հաստատեցին, որ գիշատիչը քնեցումից հետո չի արթնացել։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով