Հայաստանը ԵԱՏՄ գործընկերներին տեղեկություն չի տրամադրում ԵՄ-ին անդամակցելու հստակ ժամկետների և ծրագրերի մասին։ Այս մասին է վկայում Եվրասիական միջկառավարական հանձնաժողովի անդամների զեկույցը, որին ծանոթացել է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Եվրասիական միջկառավարական խորհրդում Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ներկայացուցիչները զեկույց են ներկայացրել Հայաստանի նկատմամբ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի գործողության կասեցման հնարավոր հետևանքների մասին։ «Չնայած այնպիսի օրենսդրական ակտերի ընդունմանը, որոնք ուղղակիորեն նախատեսում են Հայաստանի Հանրապետության անդամակցությունը Եվրոպական միությանը (ինչն անհամատեղելի է ԵԱՏՄ-ին անդամակցության հետ), ԵԱՏՄ անդամ մյուս պետությունները, դրանց տնտեսվարող սուբյեկտներն ու քաղաքացիները տեղեկություններ չունեն այդ որոշման իրականացման հստակ ժամկետների և ծրագրերի մասին»,— նշված է փաստաթղթում։ Բացի այդ, զեկույցում արձանագրվում է ԵԱՏՄ-ին անդամակցությունը շարունակելու մասին Երևանի մտադրությունը՝ զուգահեռաբար աշխատանք տանելով ԵՄ-ին անդամակցելու ուղղությամբ, քանի դեռ Հայաստանի ղեկավարության պատկերացմամբ նման համատեղումը հնարավոր կլինի։
Армения
Армения не информирует своих партнеров по ЕАЭС о планируемых сроках вступления в ЕС

Источник: KARTSIQ