Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի ազդեցիկ քույրը՝ Կիմ Յո Չժոնը այսօր հայտարարել է Փհենյանի կողմից միջին հեռահարության ռազմավարական նոր հրթիռի փորձարկման մասին: Հյուսիսային Կորեայի զինված ուժերն այսօր ավելի վաղ հայտարարել էին բալիստիկ հրթիռի արձակման մասին, որը ծովի վրայով ավելի քան 700 կմ է անցել: Փորձարկմանը հետևել է Կիմ Չեն Ընը: Հրթիռի անցած տարածության մասին Սեուլի և Տոոկիոյի հայտարարություններին անդրադառնալով՝ Կիմ Յո Չժոնը պնդել է, թե այդ արդյունքները ցույց են տալիս հրթիռի թռիչքի հետագիծը պարզելու նրանց հնարավորության սահմանափակությունը: «Ամեն անգամ, երբ մենք ակտիվացնում ենք հրթիռի թռիչքի ալիքաձև ռեժիմը, թշնամին չի կարողանում հետևել դրան ուղեգծի առաջին փոփոխությունից հետո», - Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Հյուսիսային Կորեայի առաջնորդի քույրը և հավելել, թե հրթիռը կարող է նաև փոփոխել թռիչքի ուղեծիրը փոքր բարձրության վրա: «Այլ խոսքով՝ դա նշանակում է, որ հնարավորություն չկա խուսափելու դրա հարձակումից», - պնդել է Կիմ Յո Չժոնը: Հյուսիսային Կորեան այս տարի հրթիռների տասնյակից ավելի փորձարկումներ է իրականացրել:
Экономика
Сестра северокорейского лидера объявила об испытании ракеты с изменяющейся траекторией

Источник: KARTSIQ