«Մարիոթ» հյուրանոցի սրճարանում Սամվել Ալեքսանյանը և Մխիթար Հայրապետյանը ջերմ հանդիպում են ունեցել։Սա լոկ պատահական հանդիպում չէ։ Սա հերթական ակնառու ապացույցն է այն բանի, թե ինչպես է գործում օրենքն ու արդարադատությունն այսօրվա Հայաստանում։ Իշխանության որդեգրած «արշավը» խոշոր սեփականատերերի և տարիների վաստակ ունեցող գործարարների դեմ, ինչպես տեսնում ենք, ունի շատ հստակ ընտրովի սկզբունք․ «Յուրայիններ» և անձեռնմխելիներ․ Եթե պատրաստ ես համագործակցել, հարմարվել կամ լոյալություն ցուցաբերել օրվա իշխանությանը (ինչպես Սամվել Ալեքսանյանը), քո բիզնեսն ակնթարթորեն դառնում է «օրինական», իսկ դու՝ հանգիստ վայելում ես բարձրաստիճան պաշտոնյաների ընկերակցությունը։ Եվ կան՝ «օտարներ» և թիրախներ․ Եթե ունես սեփական քաղաքական դիրքորոշում, անկախություն և չես ենթարկվում օրվա քաղաքական քմահաճույքներին (ինչպես Գագիկ Ծառուկյանի պարագայում է), քո տարիների ստեղծածն ու աշխատածն անմիջապես հայտարարվում են «ապօրինի», իսկ դու հայտնվում ես պետական ապարատի թիրախում։ Երբ «օրենքի գերակայությունը» կիրառվում է ընտրովի՝ ըստ քաղաքական նպատակահարմարության, դա այլևս արդարադատություն չէ, այլ քաղաքական հետապնդման ու վերահսկողության պարզ գործիք։ Իսկ այն, ինչ տեսնում ենք այսօր, ընդամենը «յուրայիններին՝ ամեն ինչ, թշնամիներին՝ օրենքը» սկզբունքի դասական դրսևորում է։
Аналитика
«Верховенство закона» или необязательная политическая целесообразность?

Источник: KARTSIQ