Այս չորեքշաբթի՝ հոկտեմբերի 21–ին, Աժ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը կքննարկի «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին» նախագիծը։ Հանձնաժողովում քննարկվելուց հետո այն կքննարկվի արդեն լիագումար նիստում, որը կմեկնարկի հոկտեմբերի 27–ին։ ԱԺ հանձնաժողովում նախագծի հիմնական զեկուցողը ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանն է։