Բուսաբանական այգում ռուս կնոջ մարմին է հայտնաբերվել՝ կախված վիճակում

Երեկ ՆԳՆ-ում տեղեկություններ են ստացվել, որ «Բուսաբանության ինստիտուտի» մուտքի մոտ գտնվող տաղավարի ետնամասում կախված դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, իրավապահները պարզել են, որ մահացածը ազգությամբ ռուս Վալենտինա Օռլովան է, ում կախված վիճակում հայտնաբերել է Բուսաբանական այգու անվտանգության աշխատակիցը։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով