Դանիայի զինված ուժերի դեմ դիվերսիայի բարձր ռիսկ կա, ուրբաթ օրը հայտարարել է Դանիայի ռազմական հետախուզության ծառայության տնօրեն Թոմաս Արենկելը, հաղորդում է Reuters-ը։
Անցյալ շաբաթ Դանիայում անօդաչու թռչող սարքերի թռիչքները հանգեցրին վեց ռազմական և քաղաքացիական օդանավակայանների ժամանակավոր փակմանը, ինչը վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը անվանեց երկրի վրա հիբրիդային հարձակում։
Արենկելի խոսքով՝ Դանիայի հետախուզական ծառայությունը կարծում է, որ Ռուսաստանը ներկայումս «հիբրիդային պատերազմ է մղում և՛ երկրի, և՛ Արևմուտքի դեմ»։
«Սա նշանակում է, որ Ռուսաստանը ռազմական միջոցներ է օգտագործում, այդ թվում՝ ագրեսիվ, մեզ վրա ճնշում գործադրելու համար՝ առանց զինված հակամարտության գիծը հատելու», — լրագրողներին ասել է Արենկելը։
Դանիայի պաշտպանության նախարար Տրոելս Լունդ Պոուլսենը հայտարարել է, որ Դանիայի համար ուղղակի ռազմական սպառնալիք չկա։

