Նիկոլ Փաշինյան և Ռոբերտ Քոչարյան. ընտրական «պայմանավորվածության» ստվերները

Վերջին շրջանում քաղաքական վերլուծությունների և հրապարակումների դաշտում ավելի հաճախ են հնչում կարծիքներ, որոնք հարցականի տակ են դնում հայաստանյան ընդդիմություն-իշխանություն բաժանարար գծի իրականությունը։ Առավել ուշագրավ է այն թեզը, որ  Ռոբերտ Քոչարյանը և Նիկոլ Փաշինյանը, ոչ թե բացառիկ հակառակորդներ են, այլ միևնույն քաղաքական սցենարի «համահեղինակներ»։

Շատերի մոտ հարցեր է առաջացնում այն փաստը, որ ԲՀԿ-ի ձայների կտրուկ նվազումը որևէ լուրջ քաղաքական հետևանք չունեցավ, իսկ Ռոբերտ Քոչարյանի դաշինքը, լինելով հիմնական մրցակից, չպահանջեց ընտրությունների արդյունքների վերաքվեարկություն, ինչը շատերի կողմից ընկալվում է որպես լուռ համաձայնություն կամ պայմանավորվածություն՝ ստատուս-քվոն պահպանելու համար։ Այս ամենին գումարվում է նաև Ռոբերտ Քոչարյանի տեղաշարժերի շուրջ ծավալված իրադարձությունները, քանի որ տպավորություն է ստեղծվում, թե երբ հանրային քննարկումների օրակարգում հայտնվում է նրա երկրից մեկնելու հնարավորությունը, իրավական կամ վարչական սեկտորները գործում են բացառապես ըստ իրավիճակի՝ բացվելով կամ փակվելով հենց այն պահին, երբ անհրաժեշտ է լինում հանրային զայրույթը զսպել կամ քաղաքական իմիտացիա ստեղծել։

Եթե այս դիտարկումները ունեն իրական հիմքեր, ապա Հայաստանում տեղի է ունենում ոչ թե գաղափարական պայքար, այլ քաղաքական «խաղ»՝ նպատակ ունենալով հանրությանը պահել կառավարելի իրականության մեջ։ Արդյո՞ք սա պարզապես քաղաքական տեխնոլոգիա է, թե՞ ավելի խորքային պայմանավորվածությունների հետևանք, ցույց կտա ժամանակը, սակայն փաստ է, որ երբ քաղաքական դաշտի «հակառակորդները» խուսափում են սկզբունքային պայքարից և գործում են կոորդինացված, դրանից առաջին հերթին տուժում է հենց ընտրողը, որի քվեն դառնում է ընդամենը գործիք՝ անձնական շահերը սպասարկելու համար։

Ինչպե՞ս եք կարծում, արդյո՞ք հանրությունը պատրաստ է տեսնել այս քաղաքական խաղերի իրական դեմքը, թե՞ այն շարունակելու է մնալ ազդեցության գործիք։

Արմենուհի Հակբոյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով