Դուբայը դադարեցրել է երկու օդանավակայանի գործունեությունը

Դուբայի միջազգային օդանավակայանի (DXB) և Ալ Մակտումի միջազգային օդանավակայանի գործունեությունները  (DWC) անորոշ ժամանակով կասեցվել են, ասվում է  Դուբայի օդանավակայանների հայտարարության մեջ։

«Դուբայի միջազգային օդանավակայաններում (DXB) և Ալ Մակտումի միջազգային օդանավակայաններում (DWC) չվերթները կասեցված են մինչև հետագա ծանուցում։ Ուղևորներին խորհուրդ է տրվում խուսափել օդանավակայան ուղևորվելուց և թռիչքների մասին տեղեկատվությունը ճշտել իրենց ավիաընկերություններից», — սոցիալական ցանցերում հայտարարել են Դուբայի օդանավակայանները։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով