Երևանում մայրը բռնnւթյուն է կիրառել 3-ամյա երեխայի նկատմամբ. ի՞նչ է հայտնի

Մարտի 12-ին Երևանի հատուկ կացարանի բնակիչներից մեկը հոգեկան անհավասարակշիռ վիճակում ծեծի է ենթարկել իր 3-ամյա որդուն, մահճակալից վայր գցել, քարշ տվել սենյակում։ Shamshyan.com-ի տվյալներով՝ երեխան վնասվածքներով տեղափոխվել է ԲԿ։
Ոստիկանները պարզել են, որ տուժած երեխան Իրաքի քաղաքացի է, նրան բռնության է ենթարկել 35-ամյա մայրը։

Քննչական կոմիտեից հայտնեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ անչափահասի նկատմամբ մերձավոր ազգականի կողմից ֆիզիկական ներգործությունը հոդվածով։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով