Թրամփը քնել է «Խաղաղության խորհրդի» նիստի ժամանակ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին պատկերել են քնած Վաշինգտոնում ընթացող «խաղաղության խորհրդի» առաջին նիստում։ Տեսանյութերը տարածել է Diario AS պարբերականը YouTube-ում։
Կադրերում երեւում է, թե ինչպես է մասնակիցների ելույթների ժամանակ ԱՄՆ նախագահը փակում աչքերն ու որեւէ արձագանք չի ցուցաբերում, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ նա քնած է։
Վաշինգտոնում Դոնալդ Թրամփի նախագահությամբ տեղի է ունեցել նրա նախաձեռնած «Խաղաղության խորհրդի» առաջին նիստը։ Այդ հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահը հայտարարել է Գազայի հատվածին 7 մլրդ դոլարի օգնություն տրամադրելու ծրագրերի մասին։ Ֆինանսական օգնությունը կտրամադրվի ինը պետությունների կողմից, որոնց մեջ են Ղազախստանը եւ Արաբական Միացյալ Էմիրությունները։ Զուգահեռ հայտարարվել է Միջազգային կայունացնող ուժերի ձեւավորման մասին, որոնք կգտնվեն Միացյալ Նահանգների հրամանատարության տակ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով