Իսրայելը հայտնել է Իրանի միջուկային օբյեկտները գրոհելու մասին

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Արակի չգործող միջուկային ռեակտորին եւ Նաթանզի միջուկային օբյեկտին, հաղորդել է Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) մամուլի ծառայությունը Telegram-ում։

Մասնավորապես, Նաթանզի շրջանում Իսրայելը հարվածել է «միջուկային զենքի մշակման օբյեկտին»։ Նշվել է, որ օբյեկտում կային բաղադրիչներ եւ հատուկ սարքավորումներ, որոնք օգտագործվել են «միջուկային զենքի մշակումը առաջ մղելու» համար։

Հունիսի 19-ին Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունում հայտնել են, որ հրեական պետության ռազմաօդային ուժերը մի շարք հարվածներ են հասցրել Իրանի մայրաքաղաքին եւ իսլամական հանրապետության այլ տարածքներին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով