Իրանը հայտարարել է Նեթանյահուի գրասենյակին հшրվածելու մասին

Իրանն այսօր առավոտյան հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակին և Իսրայելի ռազմաօդային ուժերի հրամանատար Թոմեր Բարի գտնվելու վայրին։ Այս մասին հայտնել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) մամուլի ծառայությունը։

«Հանցավոր սիոնիստական վարչակարգի վարչապետի գրասենյակը և այդ վարչակարգի բանակի ռազմաօդային ուժերի հրամանատարի գտնվելու վայրը թիրախավորվել են Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի կողմից իրականացված հարվածների տասներորդ ալիքի ընթացքում՝ Kheibar հրթիռներով նպատակային և անսպասելի հարձակումների ժամանակ»,- մեջբերում է Tasnim գործակալությունը հայտարարության տեքստը:

«Սիոնիստական վարչակարգի վարչապետի ճակատագիրը մնում է անհայտ»,- հավելել են ԻՀՊԿ-ում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով